ԼԱՆՋ
Բազմաֆունկցիոնալ և բազմաբնակարանային այս կառույցի նախագծվել է պատվիրատուի ցանկության և մեր մասնգատների առաջարկների հիման վրա`արդյունավետորեն օգտագործելով տարածքն ու ռեսուրսները՝ միաժամանակ նպաստելով համայնքի ներգրավվածությանը, որը երևանյան իրականության մեջ կփոխի ճարտարապետության մասին առաջացած ձեր պատկերացումները։
ԿՈՆՑԵՊՏ
Շենքում նախագծվել է 1 ստորգետնյա, 2 կիսաստորգետնյա և 6 վերգետնյա հարկեր։
Ազատության և հանգստության մթնոլորտը գնահատողների համար ավելացվել են հանգստի տարածք, որպեսզի շենքի տանիքը լինի էլ ավելի ֆունկցիոնալ, որոշակի կանաչապատ տարածքներ, ինչպես նաև ավտոկայանատեղի։
Բազմաֆունկցիոնալ համալիրի էքստերիերը նախագծվել է շեշտադրելով 3 հիմնական տարրեր՝
- Էսթետիկա. մեր թիմը մշակել է էքստերեր դիզայն, որը և՛ տեսողականորեն տպավորիչ է, և՛ ներդաշնակ շրջակա միջավայրին:
- Ֆունկցիոնալություն․ Մենք առաջնահերթություն ենք համարում նախագծերի ֆունկցիոնալությունը՝ չվնասելով դիզայնի գեղագիտությանը:
- Կայունություն. Բնապահպանական իրազեկության բարձրացման դարաշրջանում կայունությունը առաջնային է: Նախագծման մեջ ներառել ենք էկոլոգիապես մաքուր նյութեր, էներգաարդյունավետ լուծումներ և կանաչ շենքերի պրակտիկա՝ ապահովելու մեր համալիրների շրջակա միջավայրի վրա նվազագույն ազդեցությունը:
ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՄԱԿԵՐԵՍ՝
4504,0 քմ
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՄԱԿԵՐԵՍ՝
1884,0 քմ
ԿԱՆԱՉԱՊԱՏՄԱՆ ՄԱԿԵՐԵՍ`
2135,0 քմ
ՃԱՆԱՊԱՐՀ, ՍԱԼՎԱԾՔ, ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՏԱՐՐԵՐ՝
485,0 քմ