Թաունհաուսներ Քասախում

Տեղամասը գտնվում է Քասախ գյուղի Սոսեի փողոցի 22 հասցեում (հողամասի մակերեսը՝ 1,652.10 քմ)։ Նախագծով նախատեսվում է երկհարկանի կցաշար բնակելի տների համալիր՝ պարսպապատմամբ։

Առաջին հարկը (±0.00 նիշ) ներառում է նախասրահ, աստիճանավանդակ, հյուրասենյակ-ճաշասենյակ, խոհանոց, սանհանգույց և ավտոտնակ։
Երկրորդ հարկը (+3.30 մ նիշ) ներառում է միջանցք, երեք ննջասենյակ, սանհանգույց, պատշգամբ և աստիճանավանդակ։
Ձեղնահարկը (+6.60 մ նիշ) ներառում է սրահ և ելք դեպի շահագործվող հարթ տանիք։

Կառուցվածքը միաձույլ երկաթբետոնյա հիմնակմախք է՝ հոծ արտաքին պատերով։ Ճակատների հարդարման մեջ համադրված են դեկորատիվ սվաղը, անկանոն տուֆե շարվածքը և բազալտե սալերը։ Տեղանքի կտրուկ թեքության պատճառով նախագծվել են հենապատեր, ինչպես նաև իրականացվելու է կանաչապատում և բարեկարգում։

Հիմնական տվյալներ՝

  • Կառուցապատման մակերես՝ 734.41 քմ (44.45%)
  • Կանաչապատում՝ 825.80 քմ (49.98%)
  • Շենքի բարձրություն՝ 10.95 մ
  • Շինության ընդհանուր մակերես՝ 2,003.65 քմ
  • Կառուցապատման ընդհանուր մակերես՝ 2,383.17 քմ

ՁԵՎԱՎՈՐԵՔ ՁԵՐ ԱՊԱԳԱ ՏԱՐԱԾՔԸ

Կապ հաստատեք մեզ հետ