Բնակելի շենք Մասիսում, Մ. Հերացու փող.
Արարատի մարզի Մասիս քաղաքի Հերացու փողոցի հ. 28/1 հասցեում նախատեսվում է բազմաֆունկցիոնալ շենքի կառուցում: Նախագծի հիմք են հանդիսացել պատվիրատուի առաջադրանքը, ճարտարապետահատակագծային առաջադրանքը (24.05.2024թ.), սեփականության վկայականը և ինժեներաերկրաբանական եզրակացությունը: Տարածքում առկա շինությունը ենթակա է քանդման:
Շենքը տեղակայված է Հերացու և բնակելի փողոցների հատման մասում՝ հողամասի հարավ-արևելյան հատվածում ձևավորելով արևկող, բարեկարգված բակ: Այն բաղկացած է 1 կիսանկուղային հարկից (-3․30 մ), 1 հասարակական (մասամբ բնակելի) և 8 բնակելի հարկերից: Կիսանկուղային հարկը ծառայում է որպես ավտոկայանատեղի և քաղաքացիական պաշտպանության ապաստարան, ինչը պայմանավորված է ստորգետնյա ջրերի բարձր մակարդակով:
Կոնստրուկտիվ համակարգը երկու ուղղություններով երկաթբետոնե շրջանակային համակարգ է: Ճակատների հարդարման համար կիրառվելու են տրավերտին, սև տուֆ և բազալտ: Տանիքը հարթ է, չշահագործվող՝ ներքին ջրահեռացմամբ: Նախագծով նախատեսված են հակահրդեհային անվտանգության և հաշմանդամների տեղաշարժման մատչելիության լուծումներ:
Հիմնական ցուցանիշներ՝
- Հողամասի մակերես՝ 0.37574 հա
- Կանաչապատում՝ 1,653.4 մ² (44%)
- Կառուցապատման մակերես՝ 1,284.3 մ² (34.2%)
- Բնակարանների քանակ՝ 139
- Ավտոկայանատեղեր՝ 98
- Առավելագույն բարձրություն՝ 32.6 մ
- Շինարարության ընդհանուր մակերես՝ 14,699.8 մ²