Կոմերցիոն շենք Աջափնյակում (Գ3)
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ Աշտարակի խճուղի 3/2 հասցեում գտնվող բազմաֆունկցիոնալ հասարակական շենքի հայեցակարգային նախագիծը մշակվել է սեփականության վկայականի, տեղանքի գեոդեզիական հանույթի և պատվիրատուի առաջադրանքի հիման վրա:
0.22 հա մակերեսով հողամասում նախատեսվում է հինգ վերգետնյա հարկերով և մեկ կիսանկուղային հարկով շինություն, որի առավելագույն բարձրությունը 22.95 մ է: Հիմնական ծավալը բաղկացած է ազատ հատակագծով գրասենյակային տարածքներից և ցուցասրահից (showroom):
Կառուցապատման մակերեսը -3.45 մ նիշում կազմում է 20.89%, իսկ ±0.00 նիշում՝ 18.85%: Նախատեսված է բացօթյա կայանատեղի՝ 24 մեքենայի համար: Վերհան հաղորդակցությունն ապահովվում է երկու աստիճանավանդակով և մեկ վերելակով:
Կառուցվածքը երկաթբետոնյա է, տանիքը՝ հարթ, կազմակերպված ջրահեռացմամբ: Ճակատների հարդարման համար օգտագործվելու են բազալտե և տրավերտինե երեսպատում, սվաղ և ապակեպատում: