Առևտրի կենտրոն Թբիլիսյան խճուղում

Առևտրի կենտրոնն իրենից ներկայացնում է եռահարկ բազմաֆունկցիոնալ հասարակական և առևտրային շինություն՝ 16,970 քմ ընդհանուր մակերեսով, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում՝ Թբիլիսյան խճուղու հասցեում:

Առաջին և երկրորդ հարկերը նախատեսված են առևտրային և հասարակական օգտագործման տարածքների համար, ներառյալ՝ խանութներ և ցուցասրահներ, սուպերմարկետ, կահույքի սրահ, մանկական խաղահրապարակ և սննդի գոտի (food court):

Երրորդ հարկում տեղակայված են գրասենյակային տարածքները:

Նախագիծը ներառում է նաև բացօթյա սրճարան, ստորգետնյա ավտոկայանատեղի և մի քանի բացօթյա կայանատեղեր՝ տեղամասի սահմաններում:

ՁԵՎԱՎՈՐԵՔ ՁԵՐ ԱՊԱԳԱ ՏԱՐԱԾՔԸ

Կապ հաստատեք մեզ հետ