Հյուրանոց և բազմաֆունկցիոնալ շենք Դիլիջանում

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մ. Գորկու փողոցի 33/1 հասցեում գտնվող բազմաֆունկցիոնալ համալիրի հայեցակարգային նախագիծը մշակվել է պատվիրատուի առաջադրանքի և անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի հիման վրա (ծածկագիր՝ 11-003-0126-0005)։

7,200 քմ մակերեսով հողամասը նախատեսված է բնակելի բազմաֆունկցիոնալ համալիրի համար, որը բաղկացած է մեկ նկուղային, մեկ կիսանկուղային և հինգ վերգետնյա հարկերից։ Նկուղային հարկը (-8.100 նիշ) ներառում է ավտոկայանատեղի՝ 56 մեքենայի համար, մարզասրահ, լողավազան և խաղահրապարակ։ Կիսանկուղային հարկը (-4.500 նիշ) նախատեսված է հասարակական նշանակության տարածքների համար՝ առանձին մուտքերով, իսկ վերին հարկերը (±0.00-ից մինչև +13.20 նիշերը) ներառում են 67 բնակարան, ընդհանուր օգտագործման տարածքներ, վերելակներ և աստիճանավանդակներ։

Շենքն ունի միաձույլ երկաթբետոնյա հիմնակմախք՝ պեմզաբլոկե ջերմամեկուսացված պատերով և փայտե կամ փայտի նմանակմամբ ճակատային երեսպատմամբ։ Լանջավոր տանիքը մասնակի կանաչապատ է և հագեցած արտաքին ջրահեռացման համակարգով։

Հիմնական ցուցանիշներ՝ Հողամասի մակերես – 7,200 քմ Կանաչապատ տարածք – 2,920 քմ (41%) Կառուցապատման մակերես – 1,706 քմ (23.7%) Բնակելի ընդհանուր մակերես (պատշգամբներով) – 3,761 քմ Ավտոկայանատեղի – 56 տեղ

ՁԵՎԱՎՈՐԵՔ ՁԵՐ ԱՊԱԳԱ ՏԱՐԱԾՔԸ

Կապ հաստատեք մեզ հետ