Ձորաղբյուրի թաղամաս
«Ձորաղբյուր» բնակելի թաղամաս
Բնակելի թաղամասը նախագծված է Ձորաղբյուրում։ Այն ներառում է 36 առանձնատուն, որոնք ներկայացված են երկհարկանի տների երկու և միահարկ տների երեք տիպերով:
Նախագիծն ունի նաև խաղահրապարակ, ընդարձակ բարեկարգված այգի, հեծանվուղիներ և հասարակական նշանակության սպասարկման տարածքներ: Թաղամասը փակ է՝ վերահսկվող մուտքով և ելքով, ինչն ապահովում է բնակիչների անվտանգությունն ու գաղտնիությունը: