Թաունհաուսներ Դավթաշենում
Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Ս. Գևորգյան փողոցի 106/21 հասցեում նախատեսվում է բնակելի տների վերակառուցման նախագիծ՝ համաձայն պատվիրատուի առաջադրանքի և թիվ 01/18-դ-27259-701 (11.05.2023թ.) շինարարության թույլտվության:
0.35 հա մակերեսով հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 01-004-0043-0007) կառուցվելու է 17 երկհարկանի առանձնատուն, որոնք ունեն հատակագծային 4 տիպ (A, B, C, D):
- Տիպ A (9 միավոր). 1-ին հարկ – ավտոտնակ, հյուրասենյակ, խոհանոց, սանհանգույց: 2-րդ հարկ – 3 ննջասենյակ, 1 ընդհանուր սանհանգույց, 1 առանձնացված սանհանգույց, պատշգամբներ:
- Տիպ B (6 միավոր), C (1 միավոր), D (1 միավոր). 1-ին հարկ – հյուրասենյակ, ննջասենյակ, խոհանոց, սանհանգույց: 2-րդ հարկ – 3 ննջասենյակ, 1 ընդհանուր սանհանգույց, 1 առանձնացված սանհանգույց, պատշգամբներ:
Շենքերը նախագծված են երկաթբետոնե հիմնակմախքով, միաձույլ ծածկերով և ուժեղացված պատերով: Ճակատները երեսպատվելու են տրավերտինով և սև տուֆով: Տանիքները հարթ են, օգտագործելի՝ կազմակերպված ջրահեռացմամբ: Նախագիծը ներառում է նաև տարածքի բարեկարգում և կանաչապատում: