Բնակելի թաղամաս Մերձավանում
Մերձավանում կառուցվող բնակելի թաղամասը բաղկացած է 95 առանձնատներից, որոնք առաջարկվում են երեք տեսակի մակերեսներով՝ 80 մ², 100 մ² և 120 մ²:
Թաղամասն ունի ընդարձակ այգի՝ նախատեսված բոլոր տարիքային խմբերի համար, հեծանվուղիներ և հետիոտնի համար հարմարավետ փողոցներ:
Տարածքը փակ է և հսկվող, ինչը սահմանափակում է կողմնակի անձանց մուտքը՝ ապահովելով բնակիչների անվտանգությունն ու մասնավոր կյանքի գաղտնիությունը: