Բնակելի շենք Մասիսում, Արարատյան փող.

Մասիս քաղաքի Արարատյան փողոցի հ. 5 հասցեում (հողամասի մակերեսը՝ 4,877 մ²) նախատեսվում է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցում: Նախագծի հիմք են հանդիսացել պատվիրատուի առաջադրանքը, ճարտարապետահատակագծային առաջադրանքը (16.11.2023թ.), սեփականության վկայականը, ինժեներաերկրաբանական եզրակացությունը և տեղագրական հանույթը:

Պ-աձև շինությունը բաղկացած է 4 մուտքից, որոնցից յուրաքանչյուրն ունի վերելակ և աստիճանավանդակ: Այն ներառում է 1 ստորգետնյա և 9 վերգետնյա հարկեր:

–3.30 մ նիշը նախատեսված է որպես ավտոկայանատեղի (հարմարեցված որպես քաղաքացիական պաշտպանության ապաստարան)՝ համապատասխան սանիտարական հանգույցներով: Առաջին հարկը (±0.00) նախատեսված է հասարակական օգտագործման համար, իսկ վերին հարկերը (+4.80-ից մինչև +27.90 մ)՝ բնակելի: Մուտքը դեպի ավտոկայանատեղի իրականացվում է հյուսիս-արևմտյան փողոցից: Շենքը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման համար:

Կոնստրուկտիվ համակարգը միաձույլ երկաթբետոնե շրջանակ է՝ հարթ տանիքով և ներքին ջրահեռացմամբ: Ճակատների հարդարման համար կիրառվելու են տրավերտին, սև տուֆ և բազալտ:

Հիմնական տվյալներ՝

  • Կառուցապատման մակերես՝ 1,965.16 մ² (40.29%)
  • Կանաչապատում՝ 1,950.8 մ² (40.0%)
  • Հարկայնություն՝ 9 վերգետնյա, 1 ստորգետնյա
  • Առավելագույն բարձրություն՝ 32.9 մ
  • Բնակարանների քանակ՝ 200
  • Ավտոկայանատեղեր՝ 131
  • Շինարարության ընդհանուր մակերես՝ 24,908.49 մ²

ՁԵՎԱՎՈՐԵՔ ՁԵՐ ԱՊԱԳԱ ՏԱՐԱԾՔԸ

Կապ հաստատեք մեզ հետ