«Ֆլեշ» նավթամթերքի պահեստարան
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Երևանյան լճի հարևանությամբ, նախատեսվում է կառուցել մեկ հարկանի սրճարան։
Շինությունը ներառելու է սանհանգույցներ անձնակազմի և այցելուների համար, պահեստային տարածքներ, խոհանոցային հատված և հյուրերի համար նախատեսված հիմնական դահլիճ։ Կառուցվածքային համակարգը նախագծված է մետաղական սյուներով, իսկ հիմքերն ու արտաքին պատերը կառուցվելու են քարե շարվածքով՝ դեկորատիվ տարրերի կիրառմամբ։
Նախագծի ընդհանուր մակերեսը կազմում է 424.0 քմ, որից 231.4 քմ-ն՝ բացօթյա հարթակ (տերասա), իսկ 188.6 քմ-ն՝ շենքի կառուցապատման մակերես։
Ներքին հատակագիծը ներառում է 24.4 քմ սանհանգույցներ, 18 քմ խոհանոց և պահեստ, ինչպես նաև 11 քմ սպասարկման/բարի հատված։
Սրճարանը նախատեսված է 100 նստատեղի համար։