Բիզնես կենտրոն Աբովյան փող. 54-7

Շինությունը բաղկացած է մեկ նկուղային և հինգ վերգետնյա հարկերից՝ հարկի 3.30 մ բարձրությամբ: Հիմնական ծավալը հետ է քաշված փողոցի կարմիր գծից՝ հարակից պատմական շենքի տեսանելիությունը պահպանելու նպատակով, մինչդեռ առաջին հարկը համընկնում է կառուցապատման գծին: Կառուցվածքը նախագծված է որպես միաձույլ երկաթբետոնյա հիմնակմախք (կարկաս)՝ հարթ տանիքով և արտաքին ջրահեռացմամբ: Ճակատների հարդարման մեջ կիրառված են վիտրաժային ապակեպատում, բնական տուֆի օդափոխվող երեսպատում, բազալտե ցոկոլային սալեր և ճարտարապետական բետոնե տարրեր:

Շենքը ներառում է ճկուն բազմաֆունկցիոնալ տարածքներ, գլխավոր աստիճանավանդակ և վերելակ, հետնամասի հակահրդեհային աստիճանավանդակ, հակահրդեհային ինքնափակվող դռներ, ծխահեռացման համակարգեր և երեք վթարային ելք: Նկուղային հարկը կարող է ծառայել որպես պարզագույն թաքստոց և ներառում է մատչելի սանհանգույցներ:

Հիմնական ցուցանիշներ՝
Հողամասի մակերես – 670.72 քմ
Կառուցապատման մակերես – 302.1 քմ (46.15%)
Շինության ընդհանուր մակերես (բոլոր հարկերը) – 1,708.27 քմ

ՁԵՎԱՎՈՐԵՔ ՁԵՐ ԱՊԱԳԱ ՏԱՐԱԾՔԸ

Կապ հաստատեք մեզ հետ